ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ճակատագրական որոշումներ կայացնելիս՝ Չինգիզ խանն անգամ կուրուլթայ էր հրավիրում

Ճակատագրական որոշումներ կայացնելիս՝ Չինգիզ խանն անգամ կուրուլթայ էր հրավիրում
16.01.2025 | 11:01

Հայաստանի համար ճակատագրական, կասեի՝ գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից։

Դա արվում է առանց հանրային կամ թեկուզ առանց խորհրդարանական քննարկման, այն էլ՝ պառլամենտական մոդելով կառավարման երկրում։

Տոտալիտար երկրներում անգամ պոլիտբյուրոներ, խորհուրդներ կամ խունտաներ են լինում, որտեղ փակ, ավելի հաճախ հրապարակային՝ թեկուզ թատերականացված եղանակով, խորհրդակցելով են նման կարգի որոշումներ ընդունվում։ Անգամ Չինգիզ խանը կուրուլթայ էր հրավիրում խան կարգելու կամ ճակատագրական որոշումներ կայացնելու համար։ Մաֆիայում անգամ ժողով են հրավիրում։

Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի։ Հին մոնղոլները, Ամերիկայի հնդկացիները, մյուս բարբարոս ցեղերն ավելի բարձր աստիճանի պետական մտածողություն ու արժանապատվության զգացում ունեին։

Սա, քաղաքակրթական առումով, հատակ է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ